Մարտի 30

Գազի ճնշումը

  1. Ինչո՞վ է պայմանավորված գազի «ինքնակամ» ընդարձակումը:
    Գազի ինքնկամ ընդաձակումը պայմանավորված է նրանով, որ գազի մոլեկուլները ավելի շատ հակված են իրարաից հեռանալ, քան մոտենալ:
  2. Ինչու՞ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:
    Գազը ձգտում է ընդարձակման, իսկ անոթի պատերը խոչընդոտում են ընդարձակումը: Այդ պատճառով գազի
    մոլեկուլները, բացի իրար բախվելուց, «ստիպված» բախվում են նաև անոթի պատերին: Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին: Continue reading
Մարտի 30

Արաբական խալիֆայության տիրապետությունը Հայաստանում. պայքար անկախության վերականգնման համար

Բառարան

Ոստիկան | Արաբական խալիֆայության գերագույն իշխանավորը: Հիմնական պարտականություններից էին երկրի ընդհանուր դրության հսկողությունը, հարկահավաքության գործի կազմակերպումը, երկրի ներքին կայունության ապահովումը և նրա պաշտպանությունն արտաքին հարձակումներից։

Խալիֆ (արաբ. բառացի՝ «փոխանորդ», «տեղապահ») | խալիֆաթի (պետության) ղեկավարն է, բացարձակ միապետ, իսլամական աշխարհի կրոնապետ, զինվորական առաջնորդ։ Համարվել է Մուհամմեդ մարգարեի հաջորդը, իսկ Ումմայաններից սկսած՝ աստծու տեղապահը:

Միմյանց դեմ տասնամյակներ շարունակ պատերազմող Պարսկական և Բյուզանդական կայսրությունները թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով այնքան էին ուժասպառ եղել, որ 630-ական թվականներին ի վիճակի չեղան դիմակայելու Արաբիայից եկած և հանուն իսլամի մարտնչող զորքերին: Արաբները նախ 636 թ. Ասորիքում պարտության մատնեցին բյուզանդական զորքերին, ապշեցուցիչ արագությամբ նվաճեցին Սիրիան, Միջագետքը և Եգիպտոսը: Continue reading

Մարտի 29

Գարնանային Արատես

Արատեեես, գալիս ենք: Այս անգամ Արատես գնացինք ընկեր Երանուհու և ընկեր Դանիելի հետ: Ճանապարհը երկար է և մենք չէինք կարող կանգառ չունենալ: Առաջին կանգառը Եղեգիսում էր. քայլքով բարձրացանք դեպի Զորաց եկեղեցի, որի բակից հիասքանչ տեսարան էր բացվում: Արատես հասնելուն պես տեղավորեցինք մեր իրերը «Սիրո տնակ»-ում ու գնացինք ճաշելու: Սեղանի խաղեր, զրույցներ, խինդ ու ծիծաղ, հետո համեղ ընթրիք ու կրկին խաղեր. այսպես անցավ մեր ճամփորդության առաջին օրը: Դե իսկ հիմա հերթը քնելունն է: Առավոտյան պետք է վաղ արթնանանք, չէ՞ որ մեզ սպասվում է մի ամբողջական օր Արատեսում:

Երկրորդ օրը արթնացանք վաղ, արագ հագնվեցինք և սկսեցինք նախավարժանքը: 2 վարժություն, որը մեզանից մի մասի համար հեշտ էր, մյուսների համար՝ դժվար, բայց բոլորիս օգնեց առույգանալ և օրը լավ տրամադրությամբ շարունակել: Օրը շարունակվեց բակային կամ սեղանի խաղերով: Իսկ օրվա ավարտիիին. օրվա ավարտին ամենահավեսն էր սպասվում. տղաներով խարույկի համար փայտ բերեցինք, վառեցինք և նստեցինք կրակի մոտ: Կարծում եմ նկարաներից երևում է՝ ինչ հրաշալի ժամանակ անցկացրինք:

Երրորդ օրը սկսվեց նախաճաշով, որից հետո հավաքեցինք մեր իրերն ու սենյակները: ճանապարհ դեպի տուն: Ճանապարհին կանգ առանք Արենիի քարանձավի մոտ: Այնտեղ կային հնադարյան պեղված կարասներ: Մի քիչ ուսումնասիրելուց հետո շարունակեցինք ճանապարհը: Ժամեր անց մենք արդեն տանն էինք և մեր ընտանիքի անդամներին պատմում էինք մեր 3 գեղեցիկ օրերի մասին:

Մարտի 20

Հովհաննես Թումանյան «Անգին քարը»

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։ Continue reading

Մարտի 20

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 
    Մետաղաձուլությունը մի մեծ դեր ունի ժամանակակից կյանքում, որովհետև դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք տեղից տեղ շարժվել: Դրանից պատրաստում են տրանսպորտ, ինքնաթիռաշինություն, կա նաև համակարգչային տեխնիկա: Continue reading
Մարտի 19

Мартовский флешмоб по русскому языку

Флешмоб посвящается женской половине человечества 

1.      Как называлось строение на Руси, под которым  изначально подразумевалась женская половина дома, которая служила как для защиты женщин от агрессивного поведения мужчин в семье, а также для того, чтобы отгородить провинившихся своим поведением представительниц слабого пола от внешнего мира ,  тем самым напоминая тюрьму . Напоминает ее и своим названием․ 
темница

Continue reading

Մարտի 19

Աշխարհում չարիքը քիչ կլիներ…

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե մարդիկ ավելի շատ մտածեին իրար մասին։ Եթե բոլորը մտածեին միայն իրենց մասին, փոխարենը օգնեին ուրիշներին, ու գոնե մի քիչ հարգեին միմյանց կարծիքները, ամեն ինչ ավելի լավ կլիներ։ Եթե համբերություն ունենային, մի քիչ ավելի սիրող և հարգող կլինեին, իհարկե, քիչ կլինեին չարիքները։ Մարդիկ, երբեմն բարկանում են և առանց ուրիշների կարծիքը հաշվի առնելու հաճախ իրենց զգում են միայնակ: