Նոյեմբերի 16

Մատենադարան

Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման կենտրոն է, հին գրաբարում նշանակել է գրադարան։ Հայաստանում Մատենադարան ստեղծվել է 1921 թվականին։ Սկզբնական շրջանում Մատենադարանը գտնվել է Էջմիածնում, իսկ 1939 թվականին տեղափոխվել Երևան։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։ 

Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Երևանի Մատենադարանը  ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23 հազար ձեռագիր, պատառիկներ և 300 հազար արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50 հազար այցելու։

Մաշտոցյան Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը կոչվում է «Մշո ճառընտիր»։ Այն կշռում է 28 կգ,  սկզբում ունեցել է 660 թերթ, սակայն պահպանվել են 609-ը: Այժմ 16 թերթեր գտնվում են Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1-ը՝ Վիեննայի Մխիթարյանների վանքում: Մյուսների մասին տեղեկություններ չկան: Ամեն թերթը պատրաստել են 1 հորթի կաշվից:

Ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այդ պատճառով այն անհավանական թեթև է, կշռում է ընդամենը 19 գ: Ունեցել է 104 թերթ, բոլորն էլ պահպանված են:

Մատենադարանի հին շենքը խորանարդաձև է, կառուցված մոխրակապույտ բազալտից՝ դեպի Երևան նայող բլրի վրա, որը գտնվում է  Մաշտոցի պողոտայի ծայրում։ Դեպի շենք է տանում գրանիտով ողորկված երկկողմանի ճանապարհը, որի երկարությունը մինչև առաջին աստիճանները 130 մետր է։ Ապա բազալտե լայն աստիճանները հինգ երթով տանում են դեպի առաջին հարթակ։

Մատենադարանի շենքը կառուցված է նեոհայկական ոճով։ Գլխավոր ճակատի դիմաց գիտնական Անանիա Շիրակացու, պատմիչ Մովսես Խորենացու, մանրանկարիչ Թորոս Ռոսլինի, աստվածաբան, եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացու, առակագիր Մխիթար Գոշի, գրող Ֆրիկի արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանախումբն է։

Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը

Aquote1.png Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

— (Առակներ 1:2)
Aquote2.png

 

 


Posted 16.11.2021 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*