Հոկտեմբերի 3

Մայրաքաղաքներ Արտաշատ և Դվին

Մարզ` Արարատ
Հիմնադրված է` մ.թ.ա. 176 թ․։
Մակերեսը`10 կմ²
Բարձր է ծովի մակարդակից`1900—2050 մ․
Խոսվող լեզուներ`hայերեն
Բնակչություն`25 400 (2010թ․)։Արտաշատը գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Առաջին արքայի կողմից մ.թ.ա. 176 թ-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185- մ.թ.120 թթ.։

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։
Դվին
Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստաքն գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն։ Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։


Posted 03.10.2022 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*