Պատրաստում եմ պիցցա
Պիցցա (իտալերեն՝ pizza), իտալական խոհանոցի սննդատեսակ, որն իրենից ներկայացնում է շրջանաձև հաց՝ ծածկված պոմիդորի սոուսով (դասական տարբերակ),, պանրով (սովորաբար՝ մոցարելա) և/կամ այլ բաղադրիչներով։ Համարվում է աշխարհի հայտնիագույն ուտեստներից մեկը։
Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը, որտեղ Իտալիայի թագուհի Մարգարիտայի այցի ժամանակ նրան հյուրասիրել էին վերին մասում տարբեր սննդատեսակներով հարուստ տափակ հաց։ Սովորաբար պիցցայի վրա ընդգծվել է Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։