Նոյեմբերի 24

Ինչը կփոխեի իմ դպրոցում

Ճիշտ է բոլոր դպրոցներն էլ ունեն իրենց թերություները, բայց ես, օրինակ, մեր դպրոցում կփոխեի ֆուտբոլի դաշտը. այնտեղ արհեստական խոտածածկ կփռեի, բասկետբոլի և ֆուտբոլի նոր դաշտ կսարքեի: Իսկ դպրոցի պատուհանները կպատրաստեի այնպես, որ դրանք լինեին թափանցիկ, բայց երբ որ երեխաները վազվզեին և չարաճճիություններ անեին՝ չփշրվեր: Մնացած ամեն ինչ նույնը կթողնեի իմ դպրոցում: