Նոյեմբերի 14

Իմ գյուղերը

Ես ունեմ երկու գյուղ: Մեկը այն գյուղն է, որտեղ ապրել է իմ պապիկի հայրը: Դա Տավուշի մարզի Դպրաբակ գյուղն է: Մենք այնտեղ գնում ենք տարին մեկ անգամ՝ մայիսի 2-ին: Այդ օրը գյուղում տոն է, ինչպես մյուս տեղերում նշում են Սուրբ Զատիկը: Մենք բոլոր հարազատներով հավաքվում ենք, գնում գերեզման, հետո շփվում իրար հետ, 2 օրից վերադառնում: Այնտեղ հիմա ապրում են իմ պապիկի եղբայրն ու նրա ընտանիքը: Այդ գյուղում ես շատ եմ սիրում բնությունը: Տնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի անտառ:

Բացի այդ այնտեղ կա լճակ, որի մեջ ձկներ կան ու գորտեր: Գիշերային ժամերին հետաքրքիր ձայներ են գալիս:

Մեր մյուս գյուղը իմ մայրիկի գյուղն է՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղը: Այնտեղ մենք գնում ենք համարյա ամեն շաբաթ-կիրակի: Այնտեղ բնությունը այդքան գեղեցիկ չէ, բայց շատ եմ սիրում խաղալ իմ քույրիկի ու եղբայրների հետ: Վարսերը շատ մոտ է Սևանա լճին և ամռանը այնտեղ շատ հետաքրքիր է հանգստանալը: Գյուղում զբաղմունքները շատ են, ես սիրում եմ գյուղը:


Posted 14.11.2022 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*