Ապրիլի 19

Հաղարծին


Հաղարծին վանական համալիրը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում:

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։
Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ)։ Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին — 13-րդ դարի սկզբին, երբ որ այն առաջնորդում էր Խաչատուր Տարոնցին։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ Ա-ը թաղվել է Հաղարծին վանական համալիրում։


Posted 19.04.2023 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*