Հոկտեմբերի 1

Թվերի մեծ աշխարհում

Թիվը մաթեմատիկական օբյեկտ է, որ օգտագործվում է հաշվարկների, չափումների և համարակալման համար։

Բնական թվեր

1-ից սկսվող բնական թվերը

Ամենածանոթ թվերը բնական թվերն են (երբեմն անվանում են ամբողջ թվեր կամ հաշվելի թվեր). 1, 2, 3, և այլն։ Ավանդաբար բնական թվերի հաջորդականությունը սկսվում է  1-ից (Անտիկ Հունաստանում 0-ն որպես թիվ չէր դիտարկվում։) Այնուամենայնիվ, 19-րդ դարում, բազմությունների տեսաբանները և այլ մաթեմատիկոսներ սկսեցին  0-ն ներառել բնական թվերի բազմության մեջ։

Ռացիոնալ թվեր

Ռացիոնալ թիվը կարող է արտահայտվել որպես ամբողջ համարիչով և դրական ամբողջ հայտարարով կոտորակ։  Կոտորակները գրվում են որպես երկու ամբողջ թվեր, համարիչ և հայտարար, որոնք անջատվում են բաժանարար գծով։ mn կոտորակը ներկայացնում է n հավասար մասերի բաժանված ամբողջի m մասերը։ Երկու տարբեր կոտորակներ կարող են վերաբերել միևնույն ռացիոնալ թվին․ օրինակ

Զույգ և կենտ թվեր

  • Զույգ թիվ — ամբողջ թիվ, որը առանց մնացորդի բաժանվում է 2-ի՝  0, 2, 4, 6, 8, …
  • Կենտ թիվ — ամբողջ թիվ, որը առանց մնացորդի չի բաժանվում 2-ի՝  1, 3, 5, 7, 9, …

Կենտ թվերը կարելի է ներկայացնել 2m±1 տեսքով, որտեղ m-ը ամբողջ թիվ է։

Եթե թվի վերջին թվանշանը զույգ է (այսինքն՝ 0, 2, 4, 6 կամ 8 է), ապա այդ թիվը նույնպես զույգ է։ Հակառակ դեպքում այն կլինի կենտ։

42, 104, 11110, 9115817342 — սրանք զույգ թվեր են
31, 703, 78527, 2356895125 — սրանք կենտ թվեր են
Փողոցի երկայնքով շարված շենքերը համարակալվում են մի կողմի շենքերը՝ կենտ, մյուս կողմինները՝ զույգ համարներով։ Տարբեր հանձնաժողովներ և, մասնավորապես խորհրդարաններ ձևավորելու ժամանակ անդամների քանակը ընդունված է կենտ թիվ, որպեսզի քվեարկությունների ժամանակ կողմ և դեմ քվեարկողների թիվը լինի տարբեր։

Թվանշանների անվանումներ

Թվերը, որ մենք օգտագործում ենք, (1,2,3,4 և այլն) կոչվում են արաբական։ Դրանք հայտնի են դարձել արաբներից, սակայն նրանց ծագումը գալիս է փյունիկյան առևտրականներից, որոնք օգտագործում էին այդ թվերը իրենց առևտրական հաշիվները պահելու համար։ Ինչու՞ է 1-ը «մեկ», 2-ը «երկու», 3-ը «երեք» և այլն։ Իրականում այդ անունները բխում են նրանց գրելաձևի մեջ անկյունների քանակից։

 
1-3 թվերի անկյունների քանակը.jpg
4-6 թվեր.jpg
7,8թվեր.jpg
9,0 թվեր.jpg
1, 2, 3 թվերի անկյունների քանակը համապատասխանում է թվանշանի անվան 4, 5, 6 թվերի անկյունների քանակը համապատասխանում է թվանշանի անվան 7, 8 թվերի անկյունների քանակը համապատասխանում է թվանշանի անվան Զրոն անկյուն չունի

Հռոմեական թվեր` հին հռոմեացիների կողմից գործածության մեջ եղած թվեր։

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` IVXL CDM:

Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։

Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ՝ քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։


Posted 01.10.2022 by duryanareg in category Մաթեմատիկա

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*