Հոկտեմբերի 21

Տավուշի մարզ․ Լաստիվեր

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Տավուշը սահմանային մարզ է․ այն սահմանակից է Վրաստանին եւ Ադրբեջանին: Ըստ 2011 թվականի հաշվեհամարի Տավուշի մարզում բնակվում է 128 609 մարդ։ Մարզում եղանակը տաք է և խոնավ։ Տավուշի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով: Մարզի կենտրոնը Իջևանն է, մյուս մեծ քաղաքները՝ Դիլիջանը, Բերդը, Նոյեմբերյանը և Այրումը: Իջևանը գտնվում է Աղստև գետի ափին՝ Գուգարաց լեռների Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին: Continue reading

Հոկտեմբերի 19

Մկների ժողովը

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:
գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,
դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,
գազար, սալոր, օդաչու, պապիկ, արձան, կապիկ, կենդանի, ապակի, աղջիկ, պայուսակ, մոխիր

Տրված բառերը դարձրու հոգնակի:
տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ
տներ, շներ, մարդիք, աղջիկներ, քարեր, դռներ, մատներ, երեխաներ, կենդանիներ, գնդակներ

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:
Ինչպիսի՞ Ի՞նչը
Ի՞նչ է անում
Խորամանկ աղվեսը թաքնվում է:
Ո՞վ Ի՞նչ է անում
Որտե՞ղ
Աղջիկը զբոսնում է այգում:
Ինչերը՞ Ի՞նչ են անում Որտե՞ղ
Առյուծները մռնչում են անտառում:
Ովքե՞ր Ի՞նչ են անում Որտե՞ղ
Զինվորները կռվում են սահմանին:

Փորձիր հակիրճ պատմել առակը:
Մկների աշխարհում բոլորը քաղցած էին։ Դրա պատճառը կատուն էր։ Գզիրը գնում է մկների տները եւ բոլորին
կանչում ժողովի, որ քննարկեն, թե ինչպես կատվի ձեռքից ազատվեն։ Բոլորը գալիս են ժողովի։
Մի ծեր մուկ վեր է կենում ու փրկվելու համար առարջարկում կատվի վզից զանգ կախել, որպեսզի երբ որ կատուն գա՝ զանգի ձայնից իրենք իմանան այդ մասին և փախչեն։ Բայց ոչ մի մուկ չի համաձայնում զանգը կախել։

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն ի՞նչ են որոշել անել:
Բարև, սիրելի՛ կատու: Քեզ գրում է քո 8-րդ հարկի հարևան Արեգ Դուրյանը: Ես ուզում եմ տեղեկացնել քեզ, որ մկները որոշել են քո վզից զանգ կախել։ Խնդրում եմ, որ զգուշանաս։

Հոկտեմբերի 13

Հայր Բոնամիի հեքիաթը

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
շվարել-զարմանալ
2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:
Հայր Բոնամիի հեքիաթ սուտլիկ որսորդների մասին էր։

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:
Հայր Բոնամին մի հետաքրքիր պատմություն գիտեր:

Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված:
Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են թափթփված։
Նրանք ծեծեցին խորտակված դղյակի դուռը:
Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

5.Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Հոկտեմբերի 11

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանը մեր Հայրենիքն է։ Այն աշխարհի վեց երկրներից մեկն է, որ հազարամյակների պատմություն է անցել եւ հասել մեր օրեր։ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Հայաստանի տարածքը շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր է։ Մեզ հարեւան երկրներն են՝ Իրանը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Մեր երկրի բնակչության թիվը շուրջ 3 միլիոն է։ Պետական լեզուն հայերենն է։ Մեր երկրի դրոշը եռագույն է՝ կազմված կարմիր, կապույտ եւ ծիրանագույն գույներից։
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է։ Հայաստանն ունի 10 մարզ՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի։
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է․ այն ունի 4090 մետր բարձրություն։
Հայաստանում կան շատ գետեր ու լճեր․ ամենաերկար գետը Արաքսն է, ամենամեծ լիճը Սեւանա լիճը։
Ներկայումս Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։